Թրամփին արգելել են Պենտագոնի բյուջեն օգտագործել սահմանային պատի կառուցման վրա

12:15   11 Դեկտեմբեր 2019    299

Տեխասի դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ սահանին պատի շինարարության նպատակով Պենտագոնի բյուջեից 3․6 մլրդ դոլար օգտագործելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պլանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Թերթի փոխանցմամբ՝ դատավոր Դևիդ Բրիոնեսն անօրինական է ճանաչել արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարել էր նախագահը՝ ռազմական բնույթի շինարարության համար նախատեսված միջոցները վերաբաշխելու նպատակով։

Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը սեպտեմբերին դադարեցրել էր ԱՄՆ տարածքում և արտերկրում 127 ռազմական օբյեկտների շինարարությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները