Ի՞նչ սպասել Բրեքզիթի հարցում բրիտանական ընտրություններից հետո

11:56   11 Դեկտեմբեր 2019    286

Վաղը՝ դեկտեմբերի 12-ին, Մեծ Բրիտանիայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ ընտրություններն իրականացնելու որոշումը կայացվեց Բրեքզիթի շուրջ լուրջ քաղաքական բանավեճից հետո: Այժմ էլ սպասվում է, որ ընտրություններից հետո շատ լուրջ բանավեճ կլինի այս հարցով:

Քաղաքական ուժերը հնարավոր է բանավեճ ծավալեն հետևյալ տարբերակների շուրջ՝ անցկացնել կոշտ Բրեքզի՞թ, այսինքն՝ ԵՄ-ից դուրս գալ առանց հանրաքվեի՞, նոր հանրաքվե՞ անցկացնել ԵՄ-ին անդամակցելու հարցով, թե՞ միանգամից երկու հանրաքվե անցկացնել, որից մեկն առնչվի ԵՄ-ին, մյուսը՝ Շոտլանդիայի անկախության հարցին:

Վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկած հանգիստ դուրս գալու և բարգավաճման սցենարը քիչ հավանական է թվում: Այս պահին վերջին հարցումների համաձայն՝ ընտրությունների երկու ելք է հնարավոր՝ կա՛մ իշխող Պահպանողական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կունենա, կամ ոչ մի կուսակցություն չի ունենա բացարձակ մեծամասնություն, ինչը կնշանակի, որ պետք է ստեղծել կոալիցիոն կառավարություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրեքզիթ  


Վերնագիրի այլ պիտակները