«Նաիրիշին»-ի տնօրենը՝ բողոքի ակցիա անող աշխատակիցներին․ ուղիղ

12:16   11 Դեկտեմբեր 2019    892

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Նաիրի շին» բաժնետիրական ընկերության բակում բողոքի ակցիա են անում ընկերության բալանսում գործող մի քանի ընկերությունների աշխատակիցներ։

«Ամեն օր մեզ ասում են՝ գումարները վճարելու ենք, բայց չեն վճարում։ Տարվա 4 եղանակներին մեր առողջության հաշվին աշխատել ենք՝ հավատալով, որ կվճարեն ու իրենց խոսքը կկատարեն»,–ասում են աշխատակիցները։

Բողոքի ակցիայի մասնակից Էդիկ Մելիքյանն, ով այս պահին ընկերությունում պահակ է աշխատում, Tert.am-ի հետ զրույցում նշեց, ընկերությունը սնանկանալուց՝ 2017թ.-ից հետո վաճառք է իրականացրել, հետևաբար ուներ գումար՝ աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար:

«Իրենք իրենց ուզածի պես ապրում են, մենք էլ ճորտ ենք այստեղ: Ընկերության՝ սնանկ ճանաչվելուց հետո ամբողջ ընթացքում այստեղից ապրանք է վաճառվել: Միլիոնի ծախել են, ներկայացրել՝ 10 դրամ»,-ասաց նա:

Շահեն Հակոբյանն էլ նշեց՝ եթե ժամանակին ասում էին՝ համբերեք, կվճարենք, այժմ ասում են, թե վճարել են, ու թող աշխատակիցներն ապացուցեն, որ չեն ստացել աշխատավարձ:

«Մենք պահանջում ենք մեր ստորագրությունները, ցուցակները, ասում են՝ արխիվն արդեն հանձել են, վառել են: Այժմ հիմնարկը լուծարման փուլում է, ու չգիտենք՝ մեր աշխատավարձերի ու վերջնահաշվարկների հետ ինչ է լինելու: Բայց այստեղ միլիոնների գույք է վաճառվել»,-նշեց բողոքի ակցիայի մասնակիցը:

Ընկերության տնօրեն Եգոր Խրիմյանը հաստատաց՝ այս տարվա ապրիլից աշխատավարձեր չեն վճարել, քանի որ մայիս ամսից ընկերությունը զրկվել է պայմանագրից, և Կառավարությունը չի տրամադրել աշխատավարձերը:

«Մեր աշխատակիցները երկու փոս որակյալ չեն լցրել, նախարարությունից ասում են՝ անորակ է աշխատանքը, դրա համար չենք վճարում»,-ասաց նա:

Տնօրենը հերքեց նաև, թե այս ընթացքում ընկերությունից գույք է վաճառվել: Իր խոսքով՝ վաճառված ամբողջ գույքի գումարները տրամադրվել են որպես աշխատավարձ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Կոտայք  


Վերնագիրի այլ պիտակները