Մերկելը Պուտինին «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի հաղթող է անվանել. Կոմերսանտ

12:30   11 Դեկտեմբեր 2019    279

Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի ավարտին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի Դաշնության նախագահին «հաղթող» է անվանել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է kommersant.ru կայքը:

Աղբյուրի տվյալներով, երբ Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարներն ավարտել են ընթրիքը և գնում էին մամուլի ասուլիսի, Մերկելը մոտեցել է Պուտինին և ոչ ուրախ տոնով ասել. «Դու այսօր հաղթող ես»:

«Նորմանդական քառյակի» գագաթնաժողովը տեղի է ունեցել Փարիզում՝ դեկտեմբերի 9-ին: Գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպումը: Հանդիպումից հետո Զելենսկին նշել է, որ բանակցությունները «ոչ-ոքի» են ավարտվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները