Facebook-ի ղեկավարությունը հրաժարվել է ԱՄՆ իրավապահներին տրամադրել օգտատերերի գաղտնագրված տվյալները

13:36   11 Դեկտեմբեր 2019    267

Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին հայտնել է, որ իրավապահներին օգտատերերի գաղտնագրված տվյալներին, այդ թվում՝ սոցցանցի մեսենջերների հաղորդագրություններին, հասանելիություն չի տրամադրի:

Նշվում է, որ փաստաթուղթը հրապարակվել է ամերիկյան սենատում երեքշաբթի նախատեսված լսումներից առաջ, որոնց ընթացքում Facebook-ի և Apple կորպորացիայի ղեկավարները պետք է Բարրին ցուցմունք տան: Facebook-ն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ կառավարությանը բեկդորի տրամադրումը կարող է մեսենջերներից օգտվողների անվտանգությունը կասկածի տակ դնե, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընկերությունից հայտնել են, որ այդ տեղեկությունները կարող են հանցագործների, հաքերների և ռեպրեսիվ վարչակազմերի համար իսկական նվեր լինել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները