Ուկրաինայում տուգանելու են լեզվի մասին օրենքը խախտելու համար

14:22   11 Դեկտեմբեր 2019    276

Ուկրաինայում 2-3 տարի հետո սկսելու են մոտ 500 դոլարով տուգանել քաղաքացիներին՝ լեզվական օրենսդրությունը խախտելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ուկրաինայի պետական լեզվի պաշտպանության գծով կառավարության ներկայացուցիչ Տատյանա Մոնախովան:

Նա նշել է, որ օրենսդրության խախտում է համարվում հանրային տարածքում ուկրաիներենի դիտավորյալ անտեսումը, այդ թվում՝ պետական հիվանդանոցներ և պոլկլինիկաներ դիմելու ընթացքում: Մոնախովան նաև նշել է տուգանքների չափը՝ 145-500 դոլար:

Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ պետական լեզվի մասին օրենքը չի նախատեսում տուգանք առօրյա հաղորդակցության մեջ ուկրաիներենից հրաժարվելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները