Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունից վրացի հինգ զինվորական Է տուժել

14:35   11 Դեկտեմբեր 2019    339

Աֆղանստանի Բաղրամի շրջանում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով վրացի հինգ զինվորական Է տուժել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, նշելով որ նրանց վիճակը լավ է, հոսպիտալացում չի պահանջվել:

Ավտոմեքենայում տեղադրված ռումբը պայթել է ՆԱՏՕ-ի ավիաբազայի մերձակայքում: Բացի այդ, անհայտ անձինք հրաձգություն են սկսել:

Նշենք, որ առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է մի քանի շենք: Զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել՝ 50-ը: Միջադեպի պատասխանատվությունը առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները