Դատարանը Թրամփին արգելել է 3,6 մլրդ դոլար ծախսել սահմանային պատի կառուցման համար

14:40   11 Դեկտեմբեր 2019    387

Տեխասի դաշնային դատավոր Դևիդ Բրիոնեսը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին արգելել է 3,6 մլրդ դոլար վերցնել Պենտագոնի ֆոնդերից և այդ գումարն ուղղել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցմանը:

Ինչպես հայտնում է The Hill-ը, դատավորի վճռի համաձայն՝ Թրամփը չի կարող ռազմական շինարարության համար գումարն ուղղել վիճահարույց պատի կառուցմանը:

Հայտնի է, որ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը դեռևս սեպտեմբերին էր հավանություն տվել Պենտագոնի բյուջեից 3,6 մլրդ դոլարը պատի կառուցմանը հատկացնելուն: Սակայն Տեխասի Էլ Պասո սահմանային շրջանն ու Border Network for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը դատի էին տվել նախագահին՝ նշելով, որ այդ որոշումն անընդունելի է:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր, որը նրան դեռևս չի հաջողվել իրագործել: Անցած տարիների ընթացքում Թրամփը Կոնգրեսից 1,375 մլրդ դոլար է ստացել շինարարության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները