Իսրայելի Քնեսեթն ինքնալուծարման մասին որոշում է ընդունել

16:31   11 Դեկտեմբեր 2019    417

Իսրայելի Քնեսեթի 22-րդ գումարման պատգամավորները ինքնալուծարման մասին որոշում են ընդունել, հայտնում է քնեսեթի հեռուստաալիքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրինագիծը հավանության է արժանացել դեռևս նախնական ընթերցմամբ:

«22-րդ գումարման Քնեսեթի լուծարման մասին օրինագիծը նախնական ընթերցմամբ ընդունվել է 50 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների մեծամասնությամբ: Համաձայն նախագծի՝ 23-րդ գումարման Քնեսեթի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի մարտի 2-ին», - ասված է Իսրայելի խորհրդարանի կայքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները