NASA-ն ցույց է տվել հրթիռային վառելիքի բաքի պայթյունը. VIDEO

17:48   11 Դեկտեմբեր 2019    425

Միացյալ Նահանգների օդագնացության և տիեզերական տարածքի հետազոտության ազգային վարչությունը (NASA) ցույց է տվել դեպի Լուսին և Մարս թռիչքների համար ստեղծված SLS գերծանր հրթիռի վառելիքի հիմնական բաքի նախատիպի հզորությունը:

«Հաջողություն. NASA-ի ինժեներները փորձարկել են SLS-ի հեղուկ ջրածնի համար նախատեսված բաքը. մինչ պայթյունն այն դիմակայել է նորմալ ծանրաբեռնվածության ավելի քան 260%-ին»,- Facebook-ում գրել է NASA-ի տնօրեն Ջեյմս Բրայդենշտեյնը:

Հայտնի է, որ վառելիքի բաքի բարձրությունը մոտ 40 մետր է, տրամագիծը՝ գրեթե 8,5 մ: Այն կարող է տեղավորել ավելի քան 2000 խորանարդ մետր հեղուկ ջրածին:



Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները