Դեմոկրատները Թրամփի դեմ 2 մեղադրանք են առաջադրել

18:36   11 Դեկտեմբեր 2019    373

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները երկրի նախագահ Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնելու գործով վերջինիս դեմ 2 մեղադրանք են առաջադրել:

Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում տալով Իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջերոլդ Նադլերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

երջինս ընդգծել է, որ Սպիտակ տան ղեկավարին մեղադրում են իշխանությունը չարաշահելու և իր լիազորություններն անձնական նպատակների համար օգտագործելու համար: Երկրորդ մեղադրանքը վերաբերում է Ուկրաինայի հարցով Կոնգրեսի կողմից հետաքննության իրականացմանը խոչընդոտելուն:

Թրամփն իր հերթին տեղի ունեցողը «վհուկների որս» է անվանել և հերքել Ուկրաինայի նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ մեղադրանքները, այս մասին նա գրել է թվիթերյան իր պաշտոնական էջում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակ տունը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներին կոչ է արել դադարեցնել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնելու շուրջ հետաքննությունը:

Դեկտեմբերի 3-ին Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել Թրամփի պաշտոնանկության շրջանակում հետաքննության արդյունքների վերաբերյալ 300 էջանոց զեկույցին: Փաստաթղթում նշվում է, որ Թրամփը փորձել է օտարերկրյա պետության օգնությունը ստանալ՝ վերընտրվելու իր հնարավորությունները բարձրացնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները