Nike-ի նոր հավաքածուն համալրվել է մուսուլմանական լողազգեստով

19:20   11 Դեկտեմբեր 2019    235

Nike ընկերության լողազգեստների նոր հավաքածուն ներառում է մուսուլմանական լողազգեստ, որը կազմված է ամբողջ մարմինը գրկող հանդերձանքից և հիջաբից:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, երեքշաբթի ներկայացվող նոր հավաքածուն ամբողջ աշխարհում հասանելի կլինի փետրվարի 1-ից: Նոր հավաքածուն, որը ստացել է «Հաղթանակ» (Victory) անվանումը, նախատեսված է նաև արևից պաշտպանության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լողազգեստի գործվածքը թեթև է, շնչող և արագ չորացող, ինչպես նաև համալրված է UPF 40+ արևային պաշտպանությամբ: Լողազգեստը կազմված է երեք առանձին մասերից՝ հիջաբից, վերնազգեստից և լեգինսից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Nike  


Վերնագիրի այլ պիտակները