Մասնավոր բնակելի տանը հայտնաբերվել է ընդհատակյա կազինո

21:08   11 Դեկտեմբեր 2019    347

Մերձմոսկովյան շրջանում մասնավոր բնակելի տներից մեկում հայտնաբերվել է ընդհատակյա կազինո։

Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Ըստ հրապարակման, այնտեղ կարող էին մուտք գործել միայն նախապես պայմանավորված վայրում հավաքվածները, որոնց տեղափոխումը կազմակերպվել է հատուկ տրանսպորտով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իսկ կազինոյի միջոցառումների մասին ապագա այցելուները իրազեկվել են հատուկ մեսենջերային փակ խմբերի միջոցով, նշում են իրավապահները։

Կազինոյի բացահայտման գործողության պահին այնտեղ եղել են պահակները, կառավարիչն ու այցելուները։ Իրականացվել է խուզարկություն, առգրավվել 21 խաղային տերմինալ դրամական միջոցներ, պոկերի սեղաններ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները