Կլիմտի «Կնոջ դիմանկարը», որը 1997-ից գողացված է համարվում, հայտնաբերվել է իտալական պատկերասրահի պատերից մեկի մեջ

21:24   11 Դեկտեմբեր 2019    300

Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի «Կնոջ դիմանկարը», որը 1997 թվականից գողացված է համարվում, հայտնաբերվել է Պյաչենցայի Ռիչչի Օդդիի ժամանակակից արվեստի պատկերասրահի պատերից մեկի մեջ, որտեղից և կորել էր:

Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ բաղեղից պատերի մաքրման աշխատանքներ իրականացնող աշխատակիցներն այն հայտնաբերել են պատկերասրահի որմնախորշում եղած սև պարկի միջից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հենց բաղեղն էր փակել այդ որմնախորշը: Հնարավոր է, որ պարկը 1997 թվականից այդ տեղում է մնացել»,- նշել է խոսնակը:

Նա հավելել է, որ այս փուլում դեռ շատ շուտ է ենթադրություններ անել՝ արդյոք խոսքը բնօրինակի մասին է: Նկարն արդեն ներկայացվել է փորձաքննության:

«Կնոջ դիմանկարը» ամենաորոնվող համաշխարհային արվեստի գործերի ցուցակում է ներառված:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները