ԱՄՆ-ի Սենատը հաստատել է ՌԴ-ին ահաբեկչության հովանավոր ճանաչող օրինագիծը

11:47   12 Դեկտեմբեր 2019    343

ԱՄՆ-ի Սենատի միջազգային կոմիտեն հաստատել է մի օրինագիծ, որը պարտավորեցնում է պետքարտուղարին որոշել, թե արդյոք պետք է Ռուսաստանը հռչակել որպես ահաբեկչությունը հովանավոր երկիր և արդյոք Դոնբասի տարածքում Ռուսաստանի կողմից հովանավորվող զինված խմբերը պետք է հռչակվեն որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ, գրում է Bloomberg-ը:

Փաստաթուղթն այժմ պետք է հաստատվի Սենատում, ապա՝ Ներկայացուցիչների պալատում: Երկու պալատներում հաստատվելուց հետո փաստաթուղթը ստորագրության կուղարկվի նախագահին:

Ահաբեկչությանը սատարող երկրների ցանկում են Իրանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Սուդանը: Ավելի վաղ ցանկում եղել են նաև Կուբան, Իրաքը, Լիբիան և Հարավային Եմենը:

Բացի այդ, կոմիտեն հաստատել է մի բանաձև, որը նախագահ Դոնալդ Թրամփին զրկում է առանց Կոնգրեսի հաստատման ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու գործընթացը սկսելու իրավունքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները