Ֆրանսիայում, ութերորդ օրն Է՝ շարունակվում Է տրանսպորտի աշխատողների գործադուլը

12:28   12 Դեկտեմբեր 2019    353

Ֆրանսիայի մայրաքաղաք տանող ճանապարհներին ավտոմոբիլային խցանումներն ավելի քան 400 կիլոմետրի են հասնում տրանսպորտի աշխատողների համազգային գործադուլի ութերորդ օրը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 12-ին հայտնել Է France Info ռադիոկայանը:

Նրա տվյալներով՝ ութերորդ օրն անընդմեջ Փարիզի մետրոյի 16 ուղեգծերից չեն գործում տասը, եւս չորսը ուղեւորներին ընդունում են միայն պիկ ժամերին: Մշտապես աշխատում են միայն մետրոյի լիովին ավտոմատացված երկու ուղեգծեր:

Դեկտեմբերի 12-ին գործադուլավորներն ամբողջությամբ արգելափակել են մայրաքաղաքի ավտոբուսների վեց հավաքակայան եւ մասնակիորեն՝ եւս տասը: Փարիզում առավոտյան երթուղիներ են դուրս եկել տրամվայների ու ավտոբուսների կեսից պակասը: TGV ճեպընթացների միայն քառորդ մասն Է երկաթուղային հաղորդակցություն ապահովում Ֆրանսիայի խոշոր քաղաքների միջեւ:

RER քաղաքային Էլեկտրագնացքների թիվը բնականոն առավոտվա համեմատությամբ կրճատվել Է կիսով չափ: Փարիզի տարածաշրջանում երթեւեկում Է մերձքաղաքային Էլեկտրագնացքների ու գնացքների ոչ ավելի, քան 25 տոկոսը: Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հանդես Է եկել կենսաթոշակային համակարգի նախատեսվող բարեփոխման առանձնահատկությունների շարադրմամբ: Նա հայտնել Է, որ առաջիկա տարիներին թոշակներն ամբողջ ծավալով հնարավոր կլինի ստանալ ոչ թե 62, այլ 64 տարեկանից: Կչեղարկվեն ներկայում գոյություն ունեցող երկու տասնյակ հատուկ կենսաթոշակային ռեժիմներ, ինչի հետեւանքով իրենց արտոնություններից եւ վաղ կենսաթոշակի անցնելուց կզրկվեն, մասնավորապես, պետական տրանսպորտային ձեռնարկությունների աշխատողները:

Դա առաջ Է բերել արհմիությունների բուռն վրդովմունքը: Նրանք անհապաղ հայտարարել են, որ ոչ միայն կշարունակեն, այլեւ «կխստացնեն» գործադուլները: Մասնավորապես, երկրում բողոքների խոշոր համազգային օր կանցկացվի դեկտեմբերի 17-ին: Կա այն բանի հավանականությունը, որ գործադուլները կշարունակվեն նաեւ Սուրբծննդյան տոների օրերին: Դեկտեմբերի 12-ին այս սպառնալիքով հանդես Է եկել Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները