ԱՄՆ-ը մեղադրանքները չեղարկել Է իրանցի եւս երկու գիտնականի նկատմամբ. Politico

12:43   12 Դեկտեմբեր 2019    516

ԱՄՆ-ի դաշնային դատախազները չեղյալ են հայտարարել երկու իրանցի գիտնականների՝ Մահբուբե Գաեդիի եւ Մարիամ Ջազայերիի նկատմամբ մեղադրանքները՝ Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ՝ կողմերի միջեւ բանտարկյալների պատրաստվող փոխանակության շրջանակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ դեկտեմբերի 12-ին այդ մասին հայտնել Է Politico թերթը:

Թերթի տվյալներով՝ ավելի վաղ այդ գիտնականներին, որոնց ԱՄՆ-ում ձերբակալել են 2018 թվականին, առաջադրվել են մեղադրանքներ Իրան արգելված բժշկական պատրաստուկներ անցկացնելու փորձի մեջ: Նրանք պետք Է այս շաբաթ դատարանի առաջ կանգնեին Ատլանտայում (Ջորջիայի նահանգ):

Նշվում Է, որ Գաեդին եւ Ջազայերին անցնում Էին այն նույն գործով, ինչ որ հեմատոլոգ Մասուդ Սոլեյմանին, ում ԱՄՆ-ի իշխանություններն ազատ են արձակել անցյալ շաբաթվա վերջին՝ Իրանում բանտարկության մեջ գտնվող ԱՄՆ-ի քաղաքացի Սիյուե Վենի հետ փոխանակման դիմաց: Կողմերի միջեւ բանտարկյալների փոխանակման շուրջը բանակցություններում միջնորդ Է հանդես եկել Շվեյցարիայի կառավարությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Politico  


Վերնագիրի այլ պիտակները