Ֆինլանդիան և Էստոնիան գործարկում են սեփական գազատարը՝ անկախանալով «Գազպրոմ»-ից

13:07   12 Դեկտեմբեր 2019    214

Դեկտեմբերի 11-ին Պալդիսկիում և Հելսինկիում տեղի են ունեցել Balticconnector էստոնա-ֆիննական ընդհանուր գազատարի բացման արարողությունները, գրում է EP-ն:

Գազատարը բացել են Էստոնիայի նախագահ Քերսթի Քալյուլայդը և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյնիստյոն: Balticconnector-ի ստորջրյա հատվածի երկարությունը Պալդիսկիից մինչև ֆիննական Ինկոո՝ 77 կմ է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցամաքային հատվածը Էստոնիայում 55 կմ է և 21 կմ՝ Ֆինլանդիայում: Գազը փոխադրվելու է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի միջև՝ առանց որևէ լրացուցիչ ծախսերի: Լիտվայի և Լեհաստանի միջև գազային միակցիչների վրա աշխատանքների ավարտից հետո տեղական գազի շուկան այլևս կախված չի լինի ռուսական «Գազպրոմ»-ից:

Ծրագրի ընդհանուր արժեքը, հաշվի առնելով Էստոնիայի և Լատվիայի միջև գազատարի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, կկազմի մոտ 300 միլիոն եվրո, որից ավելի քան 200 միլիոնը ներդրվում է ԵՄ-ի կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆինլանդիա   Էստոնիա  


Վերնագիրի այլ պիտակները