Առնոլդ Շվարցենեգերն իր էլեկտրական Hummer H1-ով շրջել է Կալիֆոռնիայի փողոցներով. VIDEO

14:55   12 Դեկտեմբեր 2019    275

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Առնոլդ Շվարցենեգերը Հարավային Կալիֆոռնիայի փողոցներով շրջելու է դուրս եկել իր տպավորիչ փոխադրամիջոցով՝ էլեկտրական Hummer H1-ով:

Ինչպես նշում է luxurylaunches.com-ը, «Տերմինատոր»-ի գլխավոր դերակատարը համապատասխան տեսանյութը հրապարակել է Twitter-ում՝ գրելով. «Խոսիր հանգիստ, բայց ձեռքումդ մեծ ձող պահիր: Իմ էլեկտրական Hummer-ը կարող է հանգիստ թվալ, բայց այն շատ համառ է»:

Աղբյուրը նկատում է, որ 72-ամյա Շվարցենեգերը էլեկտրական մեքենաների մեծ սիրահար է: Ստորև ներկայացված փոխադրամիջոցը նա ձեռք է բերել 2017թ.:



Hayatsk.info

Հեշթեգներ: Շվարցենեգեր  


Վերնագիրի այլ պիտակները