Թուրքիայում հարյուրից ավելի դպրոցական աղջիկներ են գազից թունավորվել հանրակացարանում

15:07   12 Դեկտեմբեր 2019    273

Թուրքիայի Չորում նահանգի Օսմանջիկ քաղաքում հարյուրից ավելի դպրոցական աղջիկներ են թունավորվել գազից, նրանցից հինգի վիճակը ծանր Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է նահանգի նահանգապետի վարչակազմի հայտարարության մեջ:

«Հարյուր երեք դպրոցական աղջիկներ են վաղ առավոտյան թունավորվել Օմեր Դերինդերի վարժարանի կանանց հանրակացարանում գազի արտահոսքի պատճառով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ դպրոցականներին ուղարկել են հիվանդանոց, նրանցից քսանին բուժօգնություն Է ցուցաբերվում, հինգը վերականդանացման բաժանմունքում են, բայց գիտակից վիճակում: Արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալությունը հետազոտում Է դպրոցի շենքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները