Twitter-ը ներդրում Է անում սոցցանցերի ապակենտրոնացված աշխատանքի ստանդարտի մշակման մեջ

16:26   12 Դեկտեմբեր 2019    382

Twitter ամերիկյան ընկերության ղեկավարությունը ներդրում կանի սոցիալական ցանցերի ապակենտրոնացված աշխատանքի ստանդարտի մշակման մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 11-ին Twitter-ի իր Էջում հայտարարել Է ընկերության գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին:

«Twitter-ը ներդրում կանի մշակողների ոչ մեծ խմբում, որը բաղկացած Է հինգ ճարտարապետներից, ինժեներներից եւ դիզայներներից, որոնք կզբաղվեն սոցիալական ցանցերի համար բաց ու ապակենտրոնացված ստանդարտի ստեղծմամբ»,-գրել Է Դորսին:

Դրա աշխատանքի սկզբունքը տեսականորեն հիմնված Է այն բանի վրա, որ օգտատերերի տվյալները պահպանվում են այնտեղ, որտեղ հարմար Է նրանց իրենց, այլ ոչ թե մեկ սերվերում, որն անայլընտրական կարգով տրամադրում Է այս կամ այն սոցիալական ցանցի ղեկավարությունը: Դորսին ընդգծել Է, որ, նման ստանդարտի հայտնվելով, Twitter-ը կդառնա առաջին սոցիալական ցանցերից մեկը, որոնք կմիանան դրան: Դորսիի խոսքով՝ նախագիծը կոչվելու Է Bluesky. ներկայում ընթանում Է մշակողների որոնում, որոնք պատրաստ կլինեն աշխատել դրանց վրա:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ նման ստանդարտի ստեղծումը կարող Է երկար ժամանակ պահանջել: Սակայն, Twitter-ի ղեկավարի խոսքով, մշակման գործընթացի գործարկումն անհրաժեշտ Է՝ նկատի առնելով այն դժվարությունները, որոնց սոցիալական ցանցերը կարող են բախվել մոտ ապագայում, եթե շարունակեն աշխատել կենտրոնացված կարգով՝ յուրաքանչյուրն իր սեփական սերվերի շրջանակում:

Twitter-ն օգտատերերին թույլ Է տալիս համառոտ հաղորդագրություններ փոխանակել, կազմակերպել հարցումներ, հրապարակել նկարներ ու տեսահոլովակներ: Ծառայությունն ստեղծվել Է Ջեկ Դորսիի, Նոա Գլասի, Էվան Ուիլյամսի եւ Բիզ Սթոունի կողմից: Առաջին հաղորդագրությունը Twitter-ում հրապարակվել Է 2006 թվականի մարտի 21-ին: Ամեն օր ծառայությունում զետեղվում Է շուրջ 500 մլն թվիթ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները