Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարից նույնպես հնարավոր է ֆինանսական օգուտներ քաղել. JPMorgan Chase & Co

15:33   12 Դեկտեմբեր 2019    199

Մոլորակի կլիմայի փոփոխության դեմ պայքարից հնարավոր է ֆինանսական օգուտներ քաղել, հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում տալով JPMorgan Chase & Co ընկերության վերլուծաբանների հայտարարությանը:

Գործակալությունը նշում է, որ ներդրողները, որոնք վերջին տասնամյակի ընթացքում կլիմայի փոփոխության հետ կապված նախագծերում ներդրումներ են կատարել, դժգոհ են եղել ցածր եկամուտներից:

Սակայն ռազմավարները պնդում են, որ ներդրումներն ի վերջո կտան իրենց ցանկալի արդյունքը:

«Կլիմայական փոփոխության հետ կապված ներդրումներ կատարելը վերաբերում է ձեր ռազմավարական պորտֆելին»,- նշել է JPMorgan ընկերության երկարաժամկետ ներդրումային ռազմավարության ավագ խորհրդատու Յան Լոյսը:

Փորձագետները կարծում են, որ եղանակային փոփոխություններն ավելի արագ տեղի կունենան, և դրան հակազդման նախագծերում արված ներդրումներն օգուտ կբերեն: Մասնավորապես, խոսքն ապահովագրական ոլորտի մասին է, որն առավելագույն կերպով ենթարկվում է անկայուն եղանակի ազդեցությանը:

Ավելի վաղ` դեկտեմբերի 10-ին, Euler Hermes ապահովագրական ընկերության փորձագետները հայտարարել էին, որ մոլորակի վրա կլիմայական փոփոխությունները կանխելու միջոցառումները համաշխարհային տնտեսությանը 2,5 տրիլիոն դոլար կարող են արժենալ: Առավելապես դա կազդի էներգետիկ ոլորտի, ինչպես նաև պողպատի և օդային տրանսպորտի արտադրության վրա:

ԵՄ-ն պատրաստվում է արմատապես վերանայել սեփական տնտեսությունը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության դեմ պայքարը: Մասնավորապես, եվրոպական երկրները մինչև 2050 թվականը նախատեսում են ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ զրոյի հասցնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները