Նախագահի օգնական. «Ղարաբաղյան հակամարտության պատճառները լրջորեն աղավաղված են»

12:34   12 Դեկտեմբեր 2019    544

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները ընթանում են, բայց Հայաստանը դեռ շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը:

Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ադրբեջանի նախագահի օգնականն նշել է, որ Հայաստանը շարունակում է խոչընդոտել բանակցային գործընթացը: Առաջին հերթին, բանակցություններին լուրջ վնաս են հասցնում Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները:

Ինչ վերաբերում է լրագրողների փոխադարձ այցերին՝ դա կարևոր է, որպեսզի հայ լրագրողները սեփական հանրությանը տեղեկացնեն այն ամենի մասին, ինչ տեսել են Ադրբեջանում:

«Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանում պետական մակարդակով շատ լուրջ քարոզչություն է իրականացվում, աղավաղված ձևով է ներկայացնում հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության հիմքերը և պատճառները: Այդ առումով անհրաժեշտ էր, որ լրագրողները հայ հանրությանը տեղեկացնեն ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշման մասին:

Դրա հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կազմակերպվեցին լրագրողների փոխադարձ այցեր: Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի ՈԿԿ-ների փոխադարձ այցերին՝ ապա այդ մասին առայժմ տեղեկություն չկա», ասել է Հաջիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիքմեթ-Հաջիև  


Վերնագիրի այլ պիտակները