Ղարաբաղի հարցի «կարմիր գծերը» չեն բացառում փոխըմբռնման հասնելու հնարավորությունը. Զախարովա

16:00   12 Դեկտեմբեր 2019    635

Ղարաբաղյան հարցում կառուցողական երկխոսության կայացման համար Ռուսաստանն անելու է ամեն ինչ: Այդ ճանապարհին արդեն որոշ հաջողություններ կան։

Չնայած կողմերի դիրքորոշումների տարբերությանը, հնարավոր է Ղարաբաղյան հարցում փոխըմբռնման հասնել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այն, որ դիրքորոշումները տարբեր են` ակնհայտ է, հակառակ դեպքում բանակցային գործընթաց չէր լինի»,–ասել է Զախարովան։

Ռուսաստանը որպես միջնորդ երկիր ամեն կերպ սատարելու է հին հակամարտության կարգավորմանն ուղղված երկխոսությունը։

«Անելու ենք ամեն ինչ, որ երկխոսությունը կառուցողական հունով շարունակվի ու կողմերը կարողանան փոխշահավետ լուծումներ գտնել», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով` «չնայած տարբեր դիրքորոշումներին ու նշված «կարմիր գծերին»», արդեն որոշ ոլորտներում երկխոսությունների օրինակներ են եղել։

«Մասնավորապես, խոսքը լրագրողների խմբերի փոխադարձ այցելությունների մասին է։ Ահա, հիանալի օրինակ է։ Այստեղ միջնորդի դերը կառուցողական էր»,–ասել է Զախարովան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները