Վրաստանում քրեական գործ են հարուցել խորհրդարանում լցված հեղուկի պատճառով

17:15   12 Դեկտեմբեր 2019    421

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ քրեական գործի հետաքննության Է ձեռնամուխ եղել խորհրդարանի նիստերի դահլիճում լցված անհայտ հեղուկի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ավելի վաղ հայտարարել Է, որ «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Իրմա Նադիրաշվիլին նիստերի դահլիճում անհայտ հեղուկ Է լցրել, ինչի պատճառով օրենսդիր մարմնի աշխատանքն ընդհատվել Է, պատգամավորները հեռացել են դահլիճից: Նադիրաշվիլին հերքում Է մասնակցությունը միջադեպին: Խորհրդարանական Սոֆյա Կիլաձեն հայտնել Է չորս տուժածի մասին:

«Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հետաքննություն Է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը վերաբերում Է առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելուն»,-ասված Է ՆԳ նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Ինտերպրեսնյուս» գործակալության տվյալներով՝ խորհրդարանի շենքում աշխատում են քրեագետ-փորձագետները, որոնք պարզում են հեղուկի ծագումը: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն լրագրողներին հայտարարել Է, որ այս գործողությունը համարում Է «քիմիական հարձակում օրենսդիր մարմնի վրա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները