Կանադայում երեք մարդ է զոհվել երկշարժիչանի օդանավի կործանման հետևանքով

18:14   12 Դեկտեմբեր 2019    383

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Գաբրիոլա կղզում երկշարժիչ Piper Aerostar օդանավը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է CTV- ն՝ հղում անելով փրկարարներին:

Ըստ փրկարարական խմբի ներկայացուցչի՝ օդանավը թռչել է ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Բիշոփ քաղաքի օդանավակայանից և վթարի է ենթարկվել Կանադայի Նանայմո քաղաքում վայրէջք կատարելիս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օդանավում երեք մարդ է եղել, բոլորն էլ զոհվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները