Forbes-ը հրապարակել է 2019-ի աշխարհի ամենազդեցիկ կանանց ցանկը

21:44   12 Դեկտեմբեր 2019    416

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես և նախորդ տարի, գլխավորել է 2019-ի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկն:

Ամսագիրը վարկանշային ցանկի առաջատար եռյակում ներառել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդին և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ ամսագրի՝ Մերկելը, որը ցանկը գլխավորում է իններորդ տարին անընդմեջ, շարունակում է պայքարել Եվրոպայում հակամիգրացիոն տրամադրվածության դեմ: Իսկ Փելոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացի գլխավոր ոգեշնչողն է:

Աշխարհի ամենաազդեցիկ ցանկում ընդգրկվել են ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը, երգչուհի Ռիհաննան, թենիսիտուհի Սերենա Ուիլյամսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները