Saudi Aramco–ն դարձել է 2 տրիլիոն դոլար արժողությամբ գնահատվող առաջին ընկերությունն աշխարհում

21:55   12 Դեկտեմբեր 2019    358

Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական նավթային ընկերության բաժնետոմսերի գինը հինգշաբթի կրկին աճ է գրանցել՝ խոշորագույն նավթարտադրողին վերածելով աշխարհի առաջին 2 տրիլիոն դոլարանոց ընկերության:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, այսպիսով ընկերության գինը հասել է այն ցուցանիշին, որին երկար ժամանակ ձգտում էր սաուդացի թագաժառանգ արքայազն Մոհամադ բին Սալմանը:

Նշվում է, որ բորսայում ընկերության բաժնետոմսերը երկրորդ օրն անընդմեջ թանկացել են 10 տոկոսով, ինչի արդյունքում մեկ արժեթղթի գինը կազմել է 38.70 սաուդյան ռիալ ($10.32):

Saudi Aramco-ն մոտ 300 մլրդ դոլար է վաստակել երկուշաբթի Էր Ռիադի բորսայում հայտնվելուց հետո: Այն դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը՝ շրջանցելով Apple-ին, որը գնահատվում է 1.2 տրիլիոն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները