Մորալեսը շնորհակալություն է հայտնել Արգենտինային ու Մեքսիկային

22:55   12 Դեկտեմբեր 2019    391

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրելու համար:

«Մեկ ամիս առաջ ես ժամանեցի Մեքսիկա՝ եղբայրական պետություն, որը փրկել է իմ կյանքը, ես ճնշված էի և կոտրված: Այժմ ես եկել եմ Արգենտինա, որպեսզի շարունակեմ պայքարել հանուն մեր մեծ հայրենիքի միավորման: Ես իմ մեջ ուժ եմ զգում և շնորհակալություն եմ հայտնում Մեքսիկային ու Արգենտինային՝ օգնության և համերաշխության համար», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Արգենտինայի արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլան տեղեկացրել է, որ Մորալեսը, որը նախագահի պաշտոնը լքելուց հետո քաղաքական ապաստան է ստացել Մեքսիկայում, ժամանել է Արգենտինա, որպեսզի մնա երկրի տարածքում:

Նախարարի խոսքով՝ երկրի իշխանությունները նրան կտան քաղաքական ապաստան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները