Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ. Ջոնսոն

11:05   13 Դեկտեմբեր 2019    353

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ բնակչությունից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ելույթ ունենալով դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից հետո ձայների հաշման ընթացքում:

Նախնական արդյունքներով՝ պահպանողականները վստահորեն առջեւից են ընթանում:

«Պահպանողական կառավարությունը նոր հզոր մանդատ ստացավ իրականացնելու Brexit-ը»,- ասել Է վարչապետը: «Սրանք պատմական ընտրություններ են, որոնք մեզ հնարավորություն են տալիս իրագործել բրիտանական ժողովրդի կամքը, բարեփոխել այս երկիրը, եւ դա մենք կսկսենք անել վաղը»,- հայտարարել Է Ջոնսոնը:

Վարչապետը վստահորեն ընտրվել Է խորհրդարանում՝ ապահովելով 25 հազար մարդու աջակցությունը: Մեծ Բրիտանիայում բոլոր նախարարները, ներառյալ վարչապետը, պարտավոր են լինել խորհրդարանի անդամներ: Ուստի Համայնքների պալատում չընտրվելու դեպքում քաղաքական գործիչը կորցնում Է նախարարների կաբինետ մտնելու իրավունքը: Համայնքների պալատում իր տեղը պահպանել Է նաեւ նախորդ վարչապետ Թերեզա Մեյը:

650 ընտրատեղամասերից 440-ում քվեաթերթիկների տվյալների ամփոփման արդյունքներով պահպանողականները նվաճել են 231 մանդատ՝ 32-ով ավելի, քան 2017 թվականին, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն ստացել Է 153 մանդատ՝ 43-ով պակաս, քան երկու տարի առաջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները