Հայտնի է, որ ընտրություններում պատմական հաղթանակ է տարել վարչապետ Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը, որն առավել թվով ձայներ է ստացել նույնիսկ այն վայրերում, որտեղ ավանդաբար հաղթում էին լեյբորիստները:
Իր ելույթում Քորբինը խոստովանել է, որ հիասթափված է ընտրությունների արդյունքներից: Քաղաքական գործչի խոսքով՝ պարտության համար մասամբ մեղավոր է նաև մեդիան, որը բացասական լույսի ներքո է ներկայացրել թե՛ իրեն, թե՛ իր կուսակցությանը:
«Մեր կուսակցության արձանագրած արդյունքները շատ հիասթափեցնող են: Հաջորդ խորհրդարանական ընտրություններում չեմ առաջնորդի կուսակցությունը»,- ասել է Քորբինը՝ հավելելով, որ կպահպանի խորհրդարանում իր տեղը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Բրիտանիա