Բրիտանացի լիբերալ-դեմոկրատների առաջնորդը չկարողացավ պահպանել իր տեղը խորհրդարանում

12:34   13 Դեկտեմբեր 2019    304

«Լիբերալ-դեմոկրատներ» բրիտանական կուսակցության առաջնորդ Ջո Սուինսոնը, որը ձգտում Էր հասնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու չեղարկման, չի կարողացել պահպանել իր տեղը խորհրդարանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնի Է դարձել դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից հետո ձայների շարունակվող հաշվարկի արդյունքներով:

Քաղաքական գործիչը, որը հավակնում Էր այն բանին, որ ամրապնդի իր կուսակցության դիրքը, որպես երկրի երրորդ քաղաքական ուժ Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայացուցչին տանուլ Է տվել ընդամենը 149 ձայնի տարբերությամբ:

«Այս արդյունքները սարսափ ու խառնաշփոթություն կբերեն»,-ասել Է քաղաքական գործիչը, պարզաբանելով, որ նկատի ունի ԵՄ-ից երկրի այժմ անխուսափելի դուրս գալը եւ նացիոնալիզմի աճը Շոտլանդիայում:

Գործող կանոնների համաձայն, այժմ Սուինսոնին հարկ կլինի վայր դնել կուսակցության առաջնորդի լիազորությունները, որոնք նա կատարում Էր այս տարվա հուլիսից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները