Ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան սրահում փոշու պատճառով

12:48   13 Դեկտեմբեր 2019    486

All Nippon Airways ճապոնական ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է Հոկայդոյի օդանավակայան կեղտոտ սրահի պատճառով:

Օդաչուն որոշել է հետ վերադառնալ, երբ ուղևորների սրահում փոշի է բարձրացել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Ավիաընկերությունում պարզաբանել են, որ ուղևորների առողջությունը ամենակարևորն է:

Նշենք, որ հուլիսին All Nippon Airways-ը ընդգրկվեց աշխարհի ամենամաքուր ավիաընկերությունների եռյակում: Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են թայվանական EVA Air-ը և ճապոնական Japan Airlines-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: AllNipponAirways  


Վերնագիրի այլ պիտակները