Բրիտանական ընտրությունները Շոտլանդիային անկախության նոր հանրաքվի մանդատ տվեցին. Սթերջեն

12:55   13 Դեկտեմբեր 2019    284

Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենը խոստացել Է Լոնդոնից պահանջել տարածաշրջանի անկախության հանրաքվեի անցկացման օրինական իրավունքի շնորհում Էդինբուրգին՝ դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաջողության լույսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ դեկտեմբերի 13-ին այդ մասին նա հայտարարել Է՝ կայացած ընտրություններից հետո քվեները հաշվելու ժամանակ, ընտրություններ, որոնց ընթացքում ՇԱԿ-ն արդեն ավելի լավ արդյունք Է ցույց տվել, քան 2017 թվականին կայացած նախորդ ընտրություններում, եւ մոտենում Է այն բանին, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում դառնա Շոտլանդիայի շահերի գործնականում միակ ներկայացուցիչը:

«Այժմ մենք ունենք մանդատ Շոտլանդիայի մարդկանց առաջարկելու ընտրություն իրենց սեփական ապագայի հարցում»,- ասել նա Sky News հեռուսաալիքի եթերում: «(Վարչապետ) Բորիս Ջոնսոնն ունի Մեծ Բրիտանիան Եվրամիությունց դուրս բերելու մանդատ: Բայց նա կատեգորիկ կերպով մանդատ չունի Եվրամիությունց դուրս բերելու Շոտլանդիան»,-ընդգծել Է Սթերջենը՝ հիշեցնելով, որ 2016 թվականի հանրաքվեում շոտլանդացիները դեմ են քվեարկել Brexit-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոտլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները