Մեծ Բրիտանիան որպես մեկ ամբողջություն ԵՄ-ից դուրս կգա մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը. Ջոնսոն

14:05   13 Դեկտեմբեր 2019    225

Միացյալ Թագավորությունը սահմանված ժամկետում Եվրամիությունից դուրս կգա որպես մեկ ամբողջություն, Brexit-ը կիրականացվի մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 13-ի առավոտյան Լոնդոնում հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ելույթ ունենալով ընտրողների առջեւ: «Մենք Brexit-ը կիրականացնենք սահմանված ժամկետում, մինչեւ հունվարի 31-ը՝ առանց որեւԷ «բայցերի», «եթեների» կամ «գուցեների»:

Միացյալ Թագավորությունը որպես մեկ ամբողջություն դուրս կգա Եվրամիությունից՝ իրեն վերադարձնելով հսկողությունը օրենքների, սահմանների, ֆինանսների, առեւտրի եւ ներգաղթի համակարգի նկատմամբ»,-ասել Է Ջոնսոնը, որի ելույթն ուղիղ եթերում հեռարձակել Է Sky News հեռուստաալիքը:

Կառավարության ղեկավարը նաեւ նշել Է, որ դեկտեմբերի 12-ին երկրում կայացած ընտրությունների արդյունքները նշանակում են, որ Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացման սպառնալիք այլեւս չկա: «Պահպանողական կառավարությունը նոր հզոր մանդատ ստացավ իրականացնելու Brexit-ը»,- ասել Է վարչապետը: «Սրանք պատմական ընտրություններ են, որոնք մեզ հնարավորություն են տալիս իրագործել բրիտանական ժողովրդի կամքը, բարեփոխել այս երկիրը, եւ դա մենք կսկսենք անել վաղը»,- հայտարարել Է Ջոնսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները