Գիտնականները ներկայացրել են ցերեկային քնի վտանգները

13:58   13 Դեկտեմբեր 2019    256

Մարդկանց մոտ, որոնք քնում են ցերեկային ժամերին կամ ինը ու ավելի ժամ գիշերը, բարձր է ինսուլտի վտանգը:

Նման եզրահանգման են եկել Ուհանի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի չինացի գիտնականները:

Փորձին, որը տևել է վեց տարի, մասնակցել են 31.7 հազար մարդ, որոնց մոտ նախկինում ինսուլտներ և առողջության այլ խնդիրներ չեն գրանցվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետազոտության արդյունքների համաձայն, մասնակիցների 8%-ը կեսօրին քնել է 90 րոպե կամ ավելի երկար, իսկ 24%-ը՝ օրական ինը և ավելի ժամ: Վերջինների մոտ ինսուլտներ գրանցվել են 23%-ով ավելի հաճախ, քան նրանց մոտ, ովքեր օրական քնել են յոթից ութ ժամ: Միևնույն ժամանակ, նրանց մոտ, ովքեր երկար են քնել և ննջել են օրվա ընթացքում, 85%-ով ավելի հաճախ են իսուլտներ գրանցվել:

Ըստ գիտնականների, հանգստյան օրերին երկար քունը չի կարող փոխհատուցել հոգնածությունն ու քնի պակասը: Նման հանգստի ռեժիմը, երբ մարդը հանգստյան օրերին ավելի շատ է քնում, քան աշխատանքային օրերին, կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել: Դրանց թվում են շաքարախտը և սրտանոթային համակարգի հետ կապված հիվանդությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները