Պենտագոնը մանրամասներ է ներկայացրել միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումից

13:25   13 Դեկտեմբեր 2019    336

ԱՄՆ կողմից դեկտեմբերի 12-ին փորձարկված ցամաքային տեղակայման միջին հեռահարության բալիստիկ հրթիռն անցել է ավելի քան 500 կմ տարածություն:

Հաղորդվում է, որ հրթիռն իր արտաքին տեսքով նման է ամերիկյան, պինդ վառելիքով գործարկվող երկաստիճան Pershing II հրթիռին, որն արգելվել էր Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակայն, այս ամառ Վաշինգտոնը հայտնել էր 1987 թ.-ին ԽՍՀՄ-ի հետ հաստատած համաձայնագիրը չեղարկելու մասին: Համաձայնագիրը Մոսկվային և Վաշինգտոնին արգելում էր ստեղծել և արձակել ցամաքային տեղակայման, 500-ից 5000 կմ հեռահարության բալիստիկ և թևավոր հրթիռներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները