Բրիտանական խորհրդարանում ռեկորդային թվով կանայք են ընտրվել

15:14   13 Դեկտեմբեր 2019    341

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ռեկորդային մեծ թվով կանայք են ընտրվել, ինչի մասին վկայում են դեկտեմբերի 12-ին կայացած ընտրությունների արդյունքները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս պահին առկա տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են բրիտանական ԶԼՄ-ներում, Համայնքների պալատ Է անցել 220 կին:

Մինչ այդ ռեկորդային ցուցանիշը՝ 208 կին, սահմանվել Էր 2017 թվականի ընտրությունների արդյունքներով: Այս տարի ընտրություններին նաեւ ռեկորդային թվով կին թեկնածուներ են մասնակցել: Ընդհանուր առմամբ խորհրդարանի ստորին պալատի տեղերի համար պայքարում Էր ավելի քան 1,1 հազար կին:

Դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում կայացել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, որոնցում համոզիչ հաղթանակ Է տարել վարչապետ Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը: Վերջին տվյալների համաձայն, պահպանողականները 364 տեղ են ստանում 650-տեղանոց ստորին պալատում, լեյբորիստները՝ 203, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 48, լիբերալ-դեմոկրատները՝ 11 տեղ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները