Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 13-ին հայտնել Է RND մեդիախումբը: «Չի կարելի բացառել, որ տուժածների թիվը կավելանա»,-նշել են տեղի ոստիկանությունում:
Առայժմ չի հաղորդվում, թե ինչն Է եղել պայթյունի պատճառը: Իրավապահ մարմիններում միջադեպի պատճառները պարզելու օպերատիվ շտաբ Է ստեղծված: Շենքից մարդկանց տարհանում Է իրականացվում: «Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել ժամը մոտավորապես 09:00-ին:
Շենքի հարեւանությամբ գտնվում են դպրոց ու մանկապարտեզ, որտեղից շտապ կարգով շուրջ հարյուր երեխա Է տարհանվել: Այժմ տեղում աշխատում Է 160 փրկարար: Բլանկենբուրգի բնակչությունը կազմում Է մոտավորապես 20 հազար մարդ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Գերմանիա