Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 12-ին հայտնել Է The Verge ճյուղային ինտերնետ-պորտալը:
Ինչպես նշում Է պորտալը, Spectral Edge-ի աշխատակիցները զբաղվում են լուսանկարահանելիս ստանդարտ լինզաների ու ինֆրակարմիր ճառագայթների միջոցով ստացված տվյալների մշակման եւ նկարների համատեղման մեթոդների կատարելագործմամբ: Պորտալի աշխատակիցներն արձանագրում են, որ նշված տեխնոլոգիաները, մասնավորապես, թույլ են տալիս անել այնպիսի լուսանկարներ, որոնցում գույներն ավելի հագեցած են:
Հրապարակման մեջ ընդգծվում Է, որ արտադրողները ներկայում մեծ ուշադրություն են հատկացնում սմարթֆոնների խցիկների կատարելագործմանը: Spectral Edge-ի մշակումները Apple-ին կարող են թույլ տալ ստանալու որոշակի առավելություն:
Պորտալն արձանագրում Է, որ առայժմ պարզ չԷ, թե Apple-ն հատկապես ինչպես Է օգտվելու բրիտանական ֆիրմայի տեխնոլոգիաներից: Գործարքի արժեքը չի հրապարակվում: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում Է մոտավորապես 1,2 տրլն դոլար:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Apple