Չիլիում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով

14:54   13 Դեկտեմբեր 2019    291

Չիլիի կենտրոնական մասի Վալպարաիոսոյի մարզի տարածքում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով, որոնք 200 հեկտարը գերազանցող տարածք են ճարակել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Tercera հրատարակությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը (ONEMI):

Ինչպես հաղորդվում Է, սաստիկ հրդեհներ են բռնկել Վալպարաիսոյի եւ Վինյա դել Մարի կոմունաներում եւ մոտեցել են բնակելի շրջաններին: Կրակի արագ տարածմանը նպաստում Է ուժգին քամին: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ONEMI-ն հայտնել Է, որ հրդեհաշիջման համար ուղարկվել Է հատուկ տեխնիկա, ներառյալ յոթ ինքնիաթիռ եւ ինն ուղղաթիռ:

«Աշխատանքը շարունակվում Է…Այս պահին կա երկու տուժած հրշեջների թվում, նրանք ուղարկվել են հիվանդանոց»,- ասված Է Twitter-ում տեղի հրշեջ վարչության հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի  


Վերնագիրի այլ պիտակները