Եվրախորհրդի ղեկավարը Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուտափույթ վավերացում Է ակնկալում Ջոնսոնից

15:06   13 Դեկտեմբեր 2019    275

Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից, որը դեկտեմբերի 12-ին հաղթանակ Է տարել խորհրդարանական ընտրություններում, ակնկալում Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի շուտափույթ վավերացում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 13-ին հայտարարել Է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ԵՄ-ի գագաթնաժողովի երկրորդ աշխատանքային նիստին ժամանելուց հետո:

«Ես ցանկանում եմ շնորհավորել Բորիս Ջոնսոնին հաղթանակի կապակցությամբ: Մենք դուրս գալու համաձայնագրի շուրջ (բրիտանական խորհրդարանում) քվեարկության ենք սպասում հնարավորինս շուտ,-հայտարարել Է նա:- Դա մեզ թույլ կտա հանգիստ ու ժամանակին անցնել բանակցությունների երկրորդ փուլին՝ Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի ապագա հարաբերությունների շուրջ»: Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ Է ցանկացած պահի սկսել բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի «ապագա առեւտրական համաձայնագրի շուրջ, որը հավասարակշռված պայմաններ կապահովի բոլոր կողմերի համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները