Մերկելը շնորհավորել է Ջոնսոնին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

15:44   13 Դեկտեմբեր 2019    283

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին խորհրդարանի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ հայտնելով համագործակցության պատրաստակամություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես սրտանց շնորհավորում եմ Բորիս Ջոնսոնին ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Հուսով եմ, որ կշարունակենք համագործակցությունը՝ մեր երկրների բարեկամության և գործընկերության համար», - Մերկելի խոսքերը մեջբերում Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Սայբերտը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները