«Վրացական երազանքի» ևս մեկ պատգամավոր է վայր դրել մանդատը

16:00   13 Դեկտեմբեր 2019    317

«Վրացական երազանքի» ևս մեկ պատգամավոր՝ Օթար Չրդիլելին որոշում է կայացրել հրաժարվել մանդատից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

Չրդիլելին 15-րդ պատգամավորն է, որը լքեց խորհրդարանական մեծամասնությունը՝ նոյեմբերի 14-ից հետո, երբ իշխող կուսակցությունը տապալեց համամասնական ընտրությունների անցում ենթադրող սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

Օթար Չրդիլելին ընտրվել էր Վրաստանի 8-րդ և 9-րդ գումարման խորհրդարան՝ «Վրացական երազանք» կուսակցական ցուցակով։ Ըստ ընդունված կարգի՝ նրա տեղը զբաղեցնում է համամասնական ցուցակում իրեն հաջորդող անդամը։

«Մի ամբողջ տարի մենք փորձում ենք որոշում կայացնել ու առանց կորուստների հասնել կոնսենսուսի։ Ինչ արդյունք ունենք՝ բոլորս միասին տեսանք»,- գրել է պատգամավորը։

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները