Ռուսաստանում տղամարդը չնչին գումար պարտվելուց հետո հրկիզել է խաղատունը

16:20   13 Դեկտեմբեր 2019    363

Կազանի բնակիչ Ֆարիդ Կալիմուլինը, խաղատանը 500 ռուբլի պարտվելով, շենքի վրա բենզին է լցրել և վառել լուցկին:

Բռնկված հրդեհի հետևանքով ապօրինի գործող բուքմեյքերական գրասենյակը կրել է մեկուկես միլիոն ռուբլու վնաս:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, տղամարդը բուքմեյքերական գրասենյակ է այցելել հարբած վիճակում: Նա 500 ռուբլի խաղադրույք է կատարել՝ ակնկալելով, որ 18 000 կշահի, սակայն ինչ-որ պահի համակարգը վերագործարկվել է և ցույց տվել, որ Կալիմուլինը տանուլ է տվել:

Տղամարդը դուրս է եկել և որոշ ժամանակ անց բենզինով լի տարայով վերադարձել: Տեսահսկման խցիկները ֆիքսել են՝ ինչպես է նա հրկիզում տարածքը:

Կալիմուլինը դատարանում հայտնել է, որ ցանկացել է ընդամենը «վերականգնել արդարությունը»:

«Այդ գրասենյակը հերիք չէ չի տվել շահումս, դեռ մի բան էլ ապօրինի գործունեություն է վարում: Այնտեղ կազմակերպվում են ազարտային խաղեր, այդ թվում՝ «ռուլետկա»,-ասել է նա:


Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները