Մոսկվայում այրվող պահեստում պայթյուններ են տեղի ունենում, հրդեհի մակերեսը հասել է 7 հազար քառ մետրի

16:36   13 Դեկտեմբեր 2019    322

Մոսկվայի Վարշավյան ավտոճանապարհի վրա գտնվող պահեստում բռնկած հրդեհի մակերեսն ավելացել է՝ հասնելով 7 հազար քառակուսի մետրի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 13-ին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունում։

«Հրդեհի մակերեսը կազմում է 7 հազար քառակուսի մետր»,-ասել են մամուլի ծառայությունում: Արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ի աղբյուրի տվյալներով՝ փլուզումների մակերեսը կազմել է 200 քառակուսի մետր: Պարբերաբար գազի բալոններ են պայթում: Հրդեհը Վարշավյան խճուղու գործվածքների պահեստում բռնկել է դեկտեմբերի 13-ին Երեւանի ժամանակով մոտավորապես 13:00-ին՝ 200 քառակուսի մետր մակերեսի վրա: Այրվող պահեստի ներսում պայթում են գազի բալոններ, տեղի է ունեցել մի քանի փլուզում: Կրակն ինտենսիվորեն տարածվում է: Այրվող պահեստում պայթյունից ու փլուզումից հրշեջ է տուժել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները