Սանտայով և կոկաինով սկանդալային սվիտերը ցանցի բեսթսելեր է դարձել

18:14   13 Դեկտեմբեր 2019    354

Կլաուսը և կոկաինային ուղիները դարձել են թիվ մեկ բեսթսելլերը Amazon-ի առցանց մանրածախ վաճառքում:

Այդ մասին է վկայում վերջինիս կայքում տեղադրված տեղեկատվությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսքը սվիտերի մասին է, որի վրա պատկերված են ձյան փաթիլներ, իսկ կենտրոնում բազմոցին նստած Սանտա Կլաուսն է: Նրա դիմաց սեղանին մի բուռ սպիտակ գնդիկներ են և սպիտակ փոշու երեք ուղի, իսկ ներքևում գրված է Let it snow («Թող ձյուն գա») արտահայտությունը:

Այս պահին ապրանքն ամենավաճառվող կանացի սվիտերն է, իսկ արժեքը 31.99 դոլար է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները