Մոսկվայում ահաբեկչություններ ծրագրող ԴԱԻՇ -ի 5 անդամ է ձերբակալվել

17:22   13 Դեկտեմբեր 2019    308

Մոսկվայում ձերբակալել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 5 գրոհայինի, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրավապահների հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Ռուսաստանի 2 քաղաքացի և Կենտրոնական Ասիայից 3 անձ: Նրանք ծրագրում էին դիվերսիոն-ահաբեկչական ակտեր իրականացնել:

Նրանց խուզարկման արդյունքում առգրավվել են կապի միջոցներ, որոնցով նրանք կապ են հաստատել ԴԱԻՇ -ի անդամների հետ, գաղտնի պահեստ, որտեղ հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգ, Մակարով տեսակի ատրճանակ, զինամթերք և ինքնաշեն պայթուցիկ սարքեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները