Դեպի Վրաստան չվերթների վերականգնումը ճիշտ որոշում կլինի. Զախարովա

17:55   13 Դեկտեմբեր 2019    339

Մոսկվա-Թբիլիսի-Քիշնև-Մինսկ հեռուստակամրջի ընթացքում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Վրաստանի հետ չվերթների վերականգնմանը` հայտարարելով, թե Մոսկվան այն կարծիքին է, որ Վրաստան-ՌԴ ուղիղ չվերթների վերականգնումը ճիշտ որոշում կլինի:

Նա կրկնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերն այն մասին, թե «ես երևի այդ թռիչքները հետ բերեի»:

Ըստ Զախարովայի` այսպես շատերն են մտածում։ Նա նաև ընդգծել է, որ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, երկրների բնակիչների միջև հումանիտար ու բիզնես հարաբերությունները շարունակում են զարգանալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները