Չերչիլի թոռը հայտարարել է, որ հանում է գլխարկը Ջոնսոնի առջև

21:25   13 Դեկտեմբեր 2019    381

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը՝ բրիտանացի հայտնի պահպանողական քաղաքական գործիչ Նիկոլաս Սոումսը, հայտարարել է, որ հանում է գլխարկը բրիտանական կառավարության ղեկավար Ջոնսոնի առջև:

Դեկտեմբերի 13-ին «Սքայ նյուս» հեռուստաալիքի եթերում Սոումսն իր կուսակիցներին շնորհավորել է դեկտեմբերի 12-ին Միացյալ Թագավորությունում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Դա ցնցող հաղթանակ է, որը զգալիորեն գերազանցում է ցանկացած արդյունք, որը ես նույնիսկ հեռավոր կերպով հնարավոր էի համարում:

Կարծում եմ, որ դա վարչապետ Ջոնսոնի անձնական փառահեղ հաղթանակն է, և ես նրա առջև հանում եմ գլխարկս»,- ասել է Սոումսը, որը սեպտեմբերին, Ջոնսոնի որոշմամբ, վտարվել էր Պահպանողական կուսակցության շարքերից, բայց հետագայում հետ էր ընդունվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները